Գրիպի պատվաստում ողջ երկրով մեկ
Հոկտեմբերի 2-ից Հայաստանի ողջ տարածքում ևս գրիպի պատվաստում կիրականացվի: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Հոկտեմբերի 2-ին սպասում ենք պատվաստանյութի առաջին խմբաքանակին: Եվ դրանից հետո արդեն հնարավոր կլինի պատվաստումներ իրականցնել բնակիչների շրջանում»: Իմունականխարգելման ծրագրի ղեկավարն ասաց, որ պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրի: Կպատվաստվեն այն մարդիկ, ովքեր կցանկանան:
