Գրոհայինները խախտել են հրադադարը Հալեպում՝ գնդակոծելով շիաների քաղաքները
«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները և վերջիններիս դաշնակից խմբավորումներն ականանետներից գնդակոծել են Հալեպի հյուսիսում գտնվող շիաների Նուբոլ և Զահրա քաղաքները: Այս մասին ռուսական «Նովոստի» գործակալությանը հայտնել է աշխարհազորում իրենց աղբյուրը: Նա հավելել է, թե մի քանի մարդ վիրավորվել է:
Ըստ աղբյուրի՝ չնայած հրադադարին, զինված բախումները վերսկսվել են Հալեպից մոտ 10 կմ հեռավորությամբ գտնվող Խան Թուման քաղաքում:
