Գուցեեւ որոշ դեպքերում այդ լուրերը պատվիրված են.VIDEO
ՀՀԿ անդամ, Վիրահայերի միասնություն հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը, այսօր բավականին կենսուրախ եւ կազդուրված վիճակում մասնակցում էր ԱԺ արտահերթ նստաշրջանին, ում բացակայությունը մեզ հասած տեղեկությունների համաձայն, միանգամայն կարող էր դասվել հարգելիների շարքում՝ հասկանալի պատճառներով:
Սակայն, այն ինչ եղել էր (ի նկատի ունեմ պատգամավորի վիրահատությունը), Տաճատ Վարդապետյանի համար այլեւս անցյալում էր, իսկ նրա ներկայությունը Աժ-ում հավանաբար խիստ պահանջված էր եղել, որ պատգամավորը չշահարկելով իր նախկինում ունեցած առողջական խնդիրները, այնուամենայնիվ ներակայացել էր նիստին:
Հիշեցնենք, որ մի որոշ ժամանակ առաջ, պատգամավոր Տաճատ Վարդապետյանը «Աստղիկ» կլինիկայում սրտի վիրահատության էր ենթարկվել:
Ավելին, պարոն Վարդապետյանը, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ սրտի վիրահատությունը իր համար դա նույնն է եղել, ինչ ինքը կգնար ատամնաբույժի մոտ:
Ինչ վերաբերում է առաջիկա քաղաքական թեժ գործընթացներին, ապա պատգամավորը վստահորեն նշում է, որ ինքը մարտունակ վիճակում է գտնվում, եւ պատրաստ է լավ մարզավիճակով գործի անցնել:
Կլինի արդյոք հարջորդ խորհրդարանում Տաճատ Վարդապետյանը թե ոչ, ապա ըստ նրա առայժմ ոչ ոք չգիտի, թե ինքը կլինի համամասնական ցուցակում,թե ոչ: Իսկ մնացյալը՝ Ֆանտազիայի ժանրից է:
վերջապես եզակի իրավիճակ էր, երբ Վարդապետյանի ընկերները այդ օրերին անգամ իրենց անունները չէին նշում, ներկայանում էին պարզապես Վարդապետյանի ընկերներ, եւ վերջ:
Շատ հետաքրքիր է՝ եթե ոչ Վարդապետյանը, ապա որ մի բերանը ջուր առածը պետք է ներկայացնի ջավախահայությանը՝ հաջորդ խորհրդարանում:
