Գունեղ, արևշող և կայուն աշնանային եղանակը դեռևս կպահպանվի
Օդերևութաբանները տեղեկացնում են, որ մեր տարածաշրջանում նոյեմբերի 8-ից 12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի:
Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ նոյեմբերի 8-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -2...-7, ցերեկը՝ +4...+9, նախալեռներում գիշերը` -1...+2, ցերեկը՝ +10...+13, Արարատյան դաշտում գիշերը` -2...+1, ցերեկը՝ +12...+15, Սյունիքի հովիտներում գիշերը` +1...+6, ցերեկը՝ +14...+17, Արցախում գիշերը՝ +1 ... +4, ցերեկը՝ +12 ... +16 աստիճան:
Երևանում նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ի գիշերն սպասվում է 0..+2, ցերեկը` +13...+15, առաջիկա երեկոյան ՝ +4 ... +6, իսկ վաղը երեկոյան՝ +5... +7:
