Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվել է
ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվեց: Քիչ առաջ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ պատգամավորի որդի՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:
Նշենք, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում, ԱԺ պատգամավորի որդուն սպառնում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով:
