«Գուշակիր մեղեդին» միջազգային սիրված նախագիծը կլինի Հանրային հեռուստաընկերության եթերում
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին կհանձնի միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը: Սեպտեմբերից Առաջին ալիքի եթերում կլինի «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը, որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
Հաղորդման հյուրերը կլինեն հասարակական- քաղաքական, մշակութային եւ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր մելոման են, սիրում են տարբեր ոճերի երաժշտություն: Հենց նրանք կմրցեն եւ իրենց երաժշտական գիտելիքները կփոխանցեն Հանրայինի հեռուստադիտողներին:
Նկարահանումներին կմասնակցեն Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի անդամները, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյան:
Հաղորդման մասին մանրամասներին կարող եք պարբերաբար ծանոթացանալ Հանրային հեռուստաընկերության (https://www.facebook.com/PublicTVArmenia) եւ Գուշակի մեղեդին (https://www.facebook.com/gushakirmeghedin?fref=ts) հաղորդման ֆեյսբուքյան էջերից, ինչպես նաեւ Առաջին ալիքի պաշտոնական կայքից (www.1tv.am):
Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:
