Գվինեթ Փելթրոուն չի կարողացել «նորմալ» ելույթ ունենալ Օբամայի «գեղեցկության» պատճառով
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն չի կարողացել «նորմալ» ելույթ ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «գեղեցկության» պատճառով, գրում է Газета-ն՝ Variety-ին հղումով:
Փելթրոուի առանձնատանն անցկացվել է միջոցառում՝ նվիրված Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի համար միջոցներ հավաքելուն։ Ակցիայի հյուրերն են եղել 200 մարդ, այդ թվում՝ նախագահը։
Դերասանուհին խոստովանել է, որ Օբամայի «ամենամեծ» երկրպագուն է։ Նա նշել է նախագահի աշխատանքը կայուն էներգետիկայի ոլորտում և հավասար աշխատավճարների համար պայքարի հարցում, ինչն իր համար շատ կարևոր է՝ որպես «աշխատող մոր»։ Դիմելով Օբամային՝ Փելթրոուն նշել է նաև. «Դուք այնքան գեղեցիկ եք, որ ես չեմ կարողանում նորմալ խոսել»։
Նախագահ Օբաման իր ելույթում խոսել է Դեմոկրատական կուսակցության խնդիրների մասին և շոշափել հարցեր, որոնք վերաբերում են արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրաքին և Սիրիային։ Բացի այդ, նա պատմել է Էբոլա համաճարակի դեմ պայքարի փորձերի մասին։
Միջոցառման տոմսերն արժեցել են 1.000 դոլար։ Հյուրերի թվում եղել են նաև դերասաններ Ջուլյա Ռոբերթսը և Բրեդլի Ուիթֆորդը։