Գյումրեցիները պահանջատեր են լինելու և հետևելու են, թե ինչ է կատարվելու
Shabat.am-ը գրում է. «Այս դեպքով էլ բոլորը լավ ճանաչեցին գյումրեցիներին: Գյումրեցիները վրդովված են, որովհետև սա առաջին դեպքը չէր, որ Գյումրիում եղավ: 16 տարի առաջ Գյումրիում նույն զորամասի ռուս զինվորները քաղաքում նմանատիպ ջարդ կազմակերպեցին և 16 տարի հետո 7 հոգանոց ընտանիքից վեց հոգին գազանաբար սպանվեցին քնած վիճակում». «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ հավելելով, որ երեկ թաղման ժամանակ ամբողջ Գյումրին ոտքի էր կանգնել, և դրանից հետո բողոքը բնական էր:
Նրա գնահատմամբ՝ երեկ բողոքի ցույցին կային սադրիչներ, լարվածությունը արհեստականորեն մեծացնողներ: «Փառք Աստծո, որ կարողացանք մեր գյումրեցիներին հանդարտեցնել: Այսօրվա խաղաղ վիճակը երևի թե դրա հավաստիքն է, որ գյումրեցիները հավատացին, գյումրեցիները վստահեցին: Այն, ինչ իրենք ուզում էին տեսնել և լսել, ես գնացի իմ աչքերով տեսա և մեր գյումրեցիներին փոխանցեցի»,- հավելեց նա՝ անդրադառնալով Պերմյակովին տեսնելուն:
մանրամասները` սկզբնաղբյուրում
