Գյումրի ԲԿ է տեղափոխվել ականջը կտրած 23-ամյա երիտասարդ
Այսօր «Գյումրի բժշկական կենտրոն» է ընդունվել աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում ախտորոշումով քաղաքացի։
Հիվանդանոց տեղափոխվածը Գյումրու բնակիչ, 1993 թվականին ծնված Ա. Տ.-ն է։
«Քաղաքացուն ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Հիվանդը գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում։ Պլաստիկ վիրաբույժը սպասում է, որ վնասվածքը ապաքինվի, որպեսզի արհեստական ականջ տեղադրի»,-տեղեկացրեց Նարեկ Կիրակոսյանը։
