Գյումրիի դաժան սպանության գործը կքննի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը
Գյումրիում ընտանիքի սպանության գործով քննությունը հանձնարարվել է կատարել ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի վարչությանը: Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ Գյումրիում դաժանորեն սպանվել են Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները՝ ներառյալ երկու տարեկան երեխան, ընտանիքի երկրորդ՝ վեց ամսական երեխան, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Այս պահին դեպքի վայրում են գտնվում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։
