Գյումրիի դեպքերով տուժած ոստիկանները դուրս են գրվում հիվանդանոցից
Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նշեց, որ երեկ կեսօրից հետո ոստիկանը դուրս է գրվել և չունի ամբուլատոր պայմաններում բուժվելու կարիք:
Մյուս ոստիկանը, ում վիճակը բավարար է, սակայն դեռևս գտնվում է ԲԿ-ում, չի բացառվում, որ այսօր դուրս գրվի:
Արմեն Իսահակյանը հավելեց, որ նա հետագայում ամբուլատոր պայմաններում բուժում ստանալու կարիք ունի և քանի որ մայրաքաղաքից է, հավանաբար այնտեղ էլ կշարունակի բուժումը:
Հիշեցնենք, որ բախումների հետևանքով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» էր տեղափոխվել ևս մեկ ոստիկան, ում վիրահատել են:
