Գյումրիի սպանված ընտանիքի անդամներին կհուղարկավորեն վաղը, եթե հարազատները չհետաձգեն
Shabat. am-ը գրում է. Գյումրիում հունվարի 12-ին սպանված ընտանիքի վեց անդամների հուղարկավորությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը՝ հունվարի 14-ին,- տեղեկացրեց «Ասպարեզ» ակումբի ղեկավար, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
«Նրանց դիերը տուն չեն տանի, տանը մարդ չկա, կտեղափոխեն Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի, իսկ թաղումը տեղի կունենա վաղը, եթե հարազատները չցանկանան ավելի ուշ»,-ասաց նա:
