Գյումրիի թատերական հրապարակում շարունակվում է նստացույցը (ֆոտո)
Գյումրիի Թատերական հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի նստացույցը շարունակվում է: Մոտ 100 ցուցարարներ հետեւում են Երեւանի իրադարձություներին, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները:
NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը հաղորդում է, որ Թատերական հրապարակում մեծ թվով ոստիկաններ եւ հոգեւորականներ կան: Հրապարակում են նաեւ Կումայրու բաժնի պետ Արթուր Հակոբյանը, մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը եւ Շիրակի մարզի հոգեւոր առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, նաեւ մի խումբ փաստաբաններ:
մանրամասները` news.am-ում:
