Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Գյումրիում տեղի ունեցած սարսափելի վթարի գործով միջնորդել են համալիր փորձաքննություններ նշանակել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի փաստաբանը՝ Լիանա Բալյանը:
Ուրբաթ օրը կայանալիք նիստին պարզ կլինի՝ փորձաքննություն կարվի, թե ոչ, իսկ դրա արդյունքում կպարզվեն մի շարք հանգամանքներ, օրինակ՝ գազի բալոնները որտեղից է ձեռք բերվել, փորձարկում անցել է, թե ոչ եւ այլն:
Փաստաբանն ասաց, որ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող, «Տրանս ակնթարթ» ընկերության մեխանիկ Ասատուր Ասատրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ «Գազել» մեքենան գտնվել է ամբողջովին սարքին վիճակում, իսկ երբ հերթը հասել է դատարանում վկայություն տալուն, պարզվել է, որ նրան ազատել են են աշխատանքից եւ ՀՀ-ում չէ: «Փորձաքննությամբ ապացուցված է, որ «Գազելի» անվադողերը եղել են մաշված, արգելակները, կախոցները, ղեկը՝ անսարք, «Գազելը» տեղափոխել է քանակից ավելի ուղեւորներ, իսկ գազաբալոնների կափույրները ունեցել են դեֆորմացիա, «Գազել» ավտոմոբիլը նախատեսված է եղել բենզինով վարելու համար, սակայն հետագայում տեղադրվել են անհայտ ծագումի գազաբալոններ, որոնք փորձարկում չեն էլ անցել»,-ասաց Լիանա Բալյանը:
մանրամասներն այստեղ:
