Գյումրիից Երևան տեղափոխված երեխայի առողջականի մասին
Shabat.am-ի թղթակիցը զրուցեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Ալլա Կառլենովնայի հետ, ով տեղեկացրեց.
«Երեխան 15 րոպե է, ինչ տեղափոխվել է հիվանդանոց, առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան, քանի որ երեխայի վերահսկողությամբ անձամբ տնօրենն ու լավագույն մասնագետներն են զբաղվում: Մի փոքր ուշ հնարավոր կլինի տեղեկություն ստանալ ռեանիմացիայի բաժանմունքից»:
Տեղեկացնենք նաև, որ Գյումրիից Երևան երեխային տեղափոխել են ԲԿ-ի տնօրեն Կոլյա Դալլաքյանի ուղեկցությամբ:
