Գյումրիից մեկնողները կազատվեն օդի հարկից
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից մեկնողներին ազատել օդի հարկից:
Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջարկեց փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում:
Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ դրանով «առավել արդյունավետորեն կխրախուսվի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումը և արդիականացումը»:
Կարեն Ճշմարիտյանն իր առաջարկը հիմնավորելու համար բերեց Վրաստանում Քութաիսիի միջազգային օդանավակայանի օրինակը, որպես տարածաշրջանում լավագույն օրինակ:
