Գյումրին տոնում է քաղաքի տոնը (լուսանկարներ)
Սեպտեմբերի 5-ին ԱՊՀ մշակութային և 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրին 13-րդ անգամ տոնում է քաղաքի օրը. տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
Ամենամյա տոնակատարություններն ընդգրկել են քաղաքի բոլոր հատվածները: Վաղ առավոտից Գյումրիի մշակութային օջախներում և հասարակական վայրերում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, թատերականացված ներկայացումներ և համերգային ծրագրեր:
Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանում տեղի ունեցավ Լևոն Մութաֆյանի «Հարյուր տարի և կես դար» գրքի շնորհանդեսը, որի հրատարակմանը աջակցել էր Գյումրու քաղաքապետարանը: Հովհ. Շիրազի հուշատուն թանգարանում տեղի ունեցավ Արհեստների՝ ավանդական դարձած փառատոնը:
Գյումրիի տարբեր հատվածներում միջոցառումները կշարունակվեն մինչև երեկո, որից հետո տեղի կունենա համերգային ծրագիր Գյումրու Կենտրոնական հրապարակում:
