Գյումրիում բացվեց Միխայիլ Կալաշնիկովին նվիրված հուշարձան
Հայաստանի ռուսական բազայում այսօր՝ նոյեմբերի 7-ին՝ Մեծ պատերազմի 100-ամյակին ընդառաջ, հանդիսավոր միջավայրում տեղի է ունեցել Մարտական Փառքի հուշահամալիրի բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել և անցկացվել է գնդապետ Անդրեյ Ռուզինսկիի անձնական նախաձեռնությամբ:
Կալաշնիկովի 95-ամյա հոբելյանի առիթով նրա կնոջ՝ Ֆաինա Ուզբակովնա Բուրգանովայի կողմից բացվել է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի պատրաստած գեներալ-լեյտենանտ Կալաշնիկովի արձանը:Հանդիսավոր միջոցառմանը մոտ 1000 մարդ է ներկա գտնվել, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ուժային կառույցների, նախարարությունների, դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների, մտավորականության, հոգևորականությանը, մշակութային և կրթական հաստատությունների ու կազմակերպությունների, թանգարանների ներկայացուցիչներ, վետերաններ և զինծառայողների ընտանիքների անդամներ:
shabat.am -ի թղթակիցը զրուցեց Հայրենական մեծ պատերազմի վետերան,Հայրենական մեծ պատերազմի հերոս 90 ամյա Նիկոլայ Այվազյանի հետ, ով հիշում և վերապրում է պատերազմի դաշտում անցկացրած ամեն մի օրը:
Նա հպարտությամբ նշեց, որ ուրախ է նման միջոցառումների համար և այս միջոցառումների շնորհիվ է, որ վետերաններին, որոնց թիվն արդեն իսկ շատ քիչ է, հիշում, գնահատում և նույնիսկ մեծարում են նման միջոցառումներով: Նիկոլայ պապիկը շատ ուրախ էր, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար` Սերյան Օհանյանը,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ներկայացուցիչներ ՌԴ-ից:
