Գյումրիում բախումների հետևանքով Երևան տեղափոխված ոստիկանի վիճակը բավարար է
Գյումրիում բախումների հետևանքով վիրավորում ստացած և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված ոստիկանի վիճակը գնահատվում է բավարար:
«Փաստինֆո»-ի թղթակցին Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ ոստիկանը գիշերը վիրահատվել է գլխի շրջանում:
