Գյումրիում բնակչի դին հայտնաբերել են վառարանի մոտ
Փրկարար ծառայությունը նոյեմբերի 30-ին, ժամը 02.41-ին տեղեկատվություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 16 ա տանը հայտնաբերվել է դի (այրվածքներով):
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հյուրասենյակի փայտով շահագործվող վառարանի մոտակայքում հայտնաբերվել է Թ. Թ.-ի դին (ծնվ.1938թ.)՝ այրվածքներով:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
