Գյումրիում երկու տարեկան երեխան կրակել է քեռու ձեռքին
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրիում: NEWS.am-ի տեղեկություններով Մուշ թաղամասի տներից մեկում կրակոց է հնչել եւ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ:
Ըստ թաղամասում տարածված տեղեկությունների՝ հրազենային վնասվածքը ստացել է քրոջ երկու տարեկան որդուց: Երեխան հորը պատկանող որսորդական հրացանով խաղացել է եւ անզգուշաբար կրակել, որի հետեւանքով քեռին ձեռքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ստացել են նման ահազանգ, հանգամանքները պարզվում են:
