Գյումրիում երթի ժամանակ ռուսական դրոշը հանեցին ու գցեցին գետնին
Shabat.am-ը գրում է. Գյումրիում հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին մեկնարկեց գյումրեցին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով մեծ ավտոերթը:
Shabat.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոերթին մասնակցելու համար Գյումրի են գնացել Երևանից մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ, այդ թվում՝ Հիմնադիր խորհրդարանից:
«Էդ ստահակին, որին հովանավոր կանգնեց ռազմաբազան, պահանջում ենք հանձնել հայկական կողմին: Ինքը պետք է իր պատիժը կրի այստեղ, մենք պետք նրա դատաստանը տեսնենք: Գյումրին գյումրեցիներինն է, Հայաստանը՝ հայերինը, մենք թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը մեզ ղեկավարի»,- ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:
Իրենց ճանապարհին ավտոերթի մասնակիցները խանութներից մեկի առջև դրված ռուսական դրոշը հանեցին ու գցեցին գետնին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
