Գյումրիում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն «Ժառանգությանը» խոստացել են մասնակցել հանրահավաքին
1in.am-ը գրում է.«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախատեսում է Եռյակից անկախ հանրահավաքներ անցկացնել նախ Երևանում, ապա Վանաձորում և Գյումրիում:
Շիրակի մարզի «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Վահագն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ արդեն տարվում են, բաժանում են թռուցիկներ և մարդկանց իրազեկում են գալիք հանրահավաքի մասին:
Նա ընդգծեց նաև, որ եղել է և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀԱԿ-ի գրասենյակներում ու խնդրել, որ անպայման ակտիվ մասնակցություն ունենան հանրահավաքին․ «Պատասխանը դրական էր, ես չգիտեմ, թե ինչպես կլինի: Չեն մերժել, չեն հակադրվել, ասել են՝ անպայման կմասնակցենք: Ես իրենց տեղեկացրել եմ ու խնդրել, որ ակտիվ մասնակցություն ունենան։ Իսկ թե ինչպիսի մասնակցություն կունենան՝ դա արդեն այդ օրը կերևա»:
Վահագն Հովհաննիսյանը հավելեց, որ վաղվանից հանրահավաքի վերաբերյալ հայտարարություններ կլինեն նաև տեղական հեռուստաալիքներով՝ «Շանթ», «Գալա» և «Ցայգ»:
«Իմ կարծիքով, ժողովուրդը բավարար կինֆորմացվի հանրահավաքի մասին»:
ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի Շիրակի մարզի գրասենյակներից միանշանակ պատասխան չստացանք՝ կմասնակցե՞ն արդյոք դեկտեմբերի 6-ի «Ժառանգության» հանրահավաքին, թե՞ ոչ:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
