Գյումրիում հանգիստ է...
Գյումրիում հանգիստ իրավիճակ է տիրում: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ անցած գիշերն էլ է հանգիստ անցել, առանց որեւէ միջադեպի.
«Գյումրիում նույն իրավիճակն է, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ հանգիստ է»,- Ֆելիքս Ցոլակյանը:
Ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, Վալերի Պավելի Պերմյակովը գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
