Գյումրիում ի հիշատակ Սերյոժայի՝ մոմավառություն է սկսել
Գյումրիում ի հիշատակ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի, ոչ միայն Ավեստիյանների տան բակում է մոմավառություն սկսել, այլեւ գյումրեցիները իրենց պատշգամբում մոմեր են վառել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին գյումրեցիները: Նշենք, որ Երեւանի Ազատության հրապարակում եւս մոմավառություն է սկսել: Սփյուռքի հայությունը եւս նախատեսում է ի հիշատակ փոքրիկի՝ Հայաստանի դեսպանատան մոտ մոմավառություն անցկացնել: Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ փոքրիկի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 21-ին:
