Գյումրիում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ
Վարույթն իրականացնող մարմինը Գյումրիում իրականացրել է դատավարական մի շարք գործողություններ, որոնց մասին, քննության
առանձնահատկություններից ելնելով, այս պահին այլ տեղեկություն չենք կարող տրամադրել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Միաժամանակ հավաստիացրեցին, որ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ավելի ուշ քննության ընթացքի մասին կտրամադրվի տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննչական կոմիտեից նշեցին նաեւ, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, քննչական խումբը գտնվում է Գյումրիում։
