Գյումրիում նախատեսվում է ճարտարապետական դպրոցի ստեղծել
Այսօր՝ 15.10 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքի հագաբարձուների և ճարտարապետների խորհրդի անդամ, պատմական, քաղաքացիական շենքերի պահպանման, վերականգնման և կառուցվածքային վերլուծության մասնագետ Քեն Բրաունին ու ամերիկացի ճարտարապետ Ջեին Բրիտ Գրինվոյին, ովքեր 2009թ ից ուսումնասիրություններ են կատարում Գյումրու «Կումայրի արգելոց» թանգարանի տարածքում: Օտարերկրյա ճարտարապետները տեղեկացրին քաղաքապետին «Կումայրի արգելոց»-ի տարածքում գտնվող Սչորսի 2 հասցեի շենքը Ճարտարապետության մասնագիտացված հատուկ դպրոց դարձնելու իրենց ծրագրի մասին: Մասնագետները տեղեկացրին նաև, որ արդեն 2014թ. գարնանը նախատեսվում է օտարերկրյա կամավորների և ուսանողների ներգրավվել այդ աշխատանքներում, ինչպես նաև հրավիրվելու են մասնագետներ, որոնք կմասնակցեն ինչպես շենքի վերականգնման, այնպես էլ հետագայում Ճարտարապետական դպրոցում դասավանդելու, միջազգային լավագուն դպրոցների փորձը Գյումրիում ներդնելու աշխատանքներին: Հյուրերը տեղեկացրին նաև, որ աշխատանքներն սկսելու նպատակով դիմելու են Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամին ` ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով: