Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել՝ բռնության հետքերով
Մոտ մեկ ժամ առաջ Գյումրիի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայող Իվան Նովիկովն է:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը yerkir.am-ին հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում է օպերատիվ քննչական խումբը:
Ասլանյանը նշեց, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
