Գյումրիում սպանված Ավետիսյանների տան մոտ մոմեր, ծաղիկ, խաղալիք են դրել (ֆոտո)
Լուսանկարում Ավետիսյանների սպանված երկուամյա դուստրն է՝ Հասմիկը, եւ հիվանդանոցում գտնվող 6 ամսական որդին՝ Սերյոժան
Գյումրիի քաղաքացիները այսօր՝ հունվարի 13-ին, Մյասնիկյան փողոցի 188 տան դարպասի մոտ ծաղիկներ են դրել հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին։
Գյումրիի NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դարպասի մոտ նաեւ մեկ խաղալիք են դրել, մոմեր վառել։
Տան դուռը կապարանքված է։ Առայժմ պարզ չէ՝ երբ է նախատեսվում հոգեհանգիստն ու հուղարկավորությունը։
Նշենք, որ այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին այսօր՝ հունվարի 13-ին, Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ձեռնարկելու են մոմավառություն:
NEWS.am-ը ավելի վաղ գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Այժմ քննարկվում է հարուցված երկու քրեական գործերը միացնելու եւ ՀՀ-ում կամ ՌԴ-ում քննելու հարցը:
