Գյումրիում տեղի է ունեցել դանակահարություն մեքենայի կայանման շուրջ ծագած վեճի ժամանակ
Գյումրիի Տրդատ ճարտարապետ փողոցում այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 19:25-ի սահմանում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարատվել է դանակահարությամբ: Դանակահարվողը Շիրակի մարզի Հովիտ գյուղի բնակիչ 32-ամյա Վանիկ Սերոբյանն է, որը մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոնի Վիրաբուժական բաժանմունք: Հիվանդանոցում նրան վիրահատել են, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
մանրամասն՝news.am-ում
