Գյումրու անօթեւան ընտանիքները վառելիքի կարիք ունեն (Video)
Գյումրիում գիշերային ժամերին արդեն բավականին ցուրտ է, ինչպես կասեր գյումրեցին «ձյան հոտ է գալիս» եւ անօթեւան ընտանիքները վառելիքի կարիք ունեն: Խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ մոլորված մտածում են, թե ինչպես են տաքացնելու իրենց կացարանները:Նրանցից շատերը վառարանները կրկին նետելու են ձեռքերն ընկածը, ինչի պատճառով հատկապես իրիկնային ու գիշերային ժամերին տնակային ավաններում խեղդող ծխի ամպեր են մշտապես կուտակվելու: Տնակներում բնակվող ընտանիքներին անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել եւ վառելափայտ տրամադրել: «Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրիի վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների եւ կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրել է շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը եւս անօթեւան ընտանիքներին ջերմություն պարգեւելու նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» ակցիա, որին արդեն միացել են. Ձմռան վառելիքի բաժանման ձեռնարկի առաջին օրվա մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
