Գյումրու ծննդատանը կռիվ է սկսվել այն պահին, երբ մահացած երեխայի դին դրել են մոր կրծքին.video
Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը արտառոց միջադեպ էր տեղի ունեցել Գյումրու ծննդատանը: Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Սարգսյանը պատմել էր, որ 22-ամյա Նարինե Ղուկասյանի սկեսրայրը ամենաայլանդակ հայհոյանքներն է հնչեցրել բժիշկների հասցեին, անգամ քաշքշել է տնօրենին, երբ լսել է, որ թոռնիկը մահացած է ծնվել: Ըստ բժշկի, ծննդկանի մոտ եղել է ներարգանդային ինֆեկցիա: Մինչդեռ, ծննդկան Նարինե Ղուկասյանը պնդում է, որ իր մոտ ոչ մի ինֆեկցիա չի նկատվել, հղիության ընթացքում ինքը ոչ մի խնդիր չի ունեցել, ստուգումներ է անցել պոլիկլինիկայում, ամեն ինչ նորմալ է ընթացել, իսկ ծննդատան բժիշկների այս ախտորոշման մասին լսել է ինտերնետի լուրերից: Նարինեի պատմելով, մինչ ծննդաբերելը այդ նույն ծննդատան բժիշկները իրեն հիվանդ լինելու մասին կես բառ անգամ չեն նախազգուշացրել, ընդհակառակը հուսադրել են, թե առողջ երեխա կունենաս, որևէ պրոբլեմ չունես: «Ես մի փոքր ցավեր ունեի, ամուսնուս հետ գնացինք ծննդատուն, ասեցին սկսվել է ծննդաբերական պրոցեսը, բայց դեռ ժամանակ կա: Եկանք պատրաստվեցինք, գնացինք ծննդատուն, արդեն ժամը 5-ն էր, իրենց ասելով ամեն ինչ նորմալ, լավ էր, երբ ցավերը ուժեղացան, ասի` ինձ կեսարյան հատում արեք, ասին` քեզ պետք չէ:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
