Գյումրու դպրոցի տնօրենը մեղադրվում է աշակերտներից հավաքագրված գումարների հափշտակության մեջ
Փաստինֆոն գրում է. Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսական բաժնի վարիչ, «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց»-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գումարների յուրացման մեջ:
Ըստ մեղադրանքի՝ 59-ամյա Ս.Մինասյանը հափշտակել է «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ -ի աշակերտներից հավաքագրված, ինչպես նաև՝ դպրոցի բյուջեից շինանյութերի ձեռքբերման պատրվակով ելքագրված առանձնապես խոշոր չափերի ՝ 6.516.850 ՀՀ դրամ գումարը:
Ս.Մինասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված ի 3-րդ մաս 1-ին կետովԼ
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
