Գյումրու Մուշ թաղամասում «Ֆոլկսվագեն»-ի մեջ երիտասարդ տղայի դիակ են հայտնաբերել
Գյումրու Մուշ թաղամասում (խոսքը Գլենդել Հիլզի կողմից կառուցված նորակառույց թաղամասի մասին չէ, այլ հին թաղամասի) 2/1 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ թունդ կապույտ գույնի «Ֆոլկսվագեն» մակնիշի մեքենայի հետեւի նստատեղին ջահել տղայի դիակ են հայտնաբերել: Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին շենքի բնակիչները, տղան իրենց անծանոթ է, ամենայն հավանականությամբ թաղի բնակիչ չէ: Տեղում աշխատող ոստիկաները թակել են բնակիչները դռները՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք կրակոցի ձայներ չեն լսել: Բնակիչների ասելով, թեեւ իրենց տան պատուհաններից երեւում է մեքենան, սակայն կրակոցների ձայներ չեն լսել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում։
