Գյումրու քաղաքապետարանը հերքում է վթարից տուժածի ազգականների պնդումը, թե նրան գումար չեն տրամադրել
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած Սամվել Հակոբյանին, ինչպես նաև վթարից վիրավոր Ալբերտ Շախնազարյանին նոյեմբերի 18-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անձամբ հանձնել է նախատեսված գումարը:
Այս մասին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից՝ արձագանքելով Tert.am-ի հրապարակմանը, որում Սամվել Հակոբյանի հարազատները պնդում են, որ Գյումրու քաղաքապետարանը, պատճառաբանելով, թե Սամվել Հակոբյանը թեթև վնասվածքներ է ստացել, նրան գումար չի տրամադրում։
«Այս մասին վկայում է սույն օրը կատարած տեսագրությունը, ինչը ներկայացվում է կից»,-նշում են Գյումրու քաղաքապետարանից և ափսոսանք հայտնում, որ նման ողբերգական դեպքը դեռևս ավելորդ խոսակցությունների և շահարկումների առիթ կարող էր հանդիսանալ:
