Գյուղապետը չի հավատում, որ զինվորը զոհվել է անզգուշության պատճառով
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր մարտական հենակետում զոհվել է պայմանագրային զինծառայող 1990 թվականին ծնված Աշոտ Հովհաննիսյանը: Զոհված զինծառայողը Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի բնակիչ էր: Բարձրունիի համայնքապետ Գագիկ Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Աշոտը սոցիալապես անապահով ընտանիքից էր: Նրա երկու եղբայրները ևս պայմանագրային զինծառայողներ են:
Գյուղապետն ասաց, որ ամբողջ գյուղը պարզապես ցնցված է տեղի ունեցածից: «Ահավոր բան է տեղի ունեցել: Մենք էլ վաղ առավոտյան իմացանք` ինչ է եղել: Մեր գյուղի վերևում գտնվող դիրքերում է եղել դեպքը: Ես մանրամասների չեմ տիրապետում, բայց մի տեսակ չեմ հավատում, որ անզգուշության հետևանքով այդ դեպքը տեղի ունեցած լինի: Ինչևէ, իրավապահները կպարզեն»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ Աշոտին 2 գնդակ է դիպել:
մանրամասն՝ yerkir.am-ում
