Գյուղապետը տեղում մահացել է, վիրավորներից 3-ը նրա երեխաներն են (լրացված)
Լոռու մարզում այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական վթար է եղել, մահացել է Լուսաղբյուրի գյուղապետ Մանվել Խաչատրյանը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը, ով գտնվում է դեպքի վայրում:
Նա նշեց, որ Մանվել Խաչատրյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենան բախվել է բեռնատար գնացքին, գյուղապետը տեղում մահացել է, իր մեքենայում եղել է 4 հոգի, երեքը իր երեխաներն են: Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ երեխաների վիճակը նորմալ է, այժմ նրանց տեղափոխում են հիվանդանոց:
