«Գյուղում չկար մեկը, որ մեր Գոռոյին չսիրեր»...
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Աղասի Գրիգորյանն անապահով ընտանիքից էր.«Ծանր վիճակում են ապրում, տունը կիսաքանդ վիճակում է, մի խոսքով աննկարագրելի պայմաններում էր մեր հերոսը ապրում»: Գյուղապետն ասաց, որ Արայիկն ապագա ատամնաբույժ էր. «Զորակոչվելուց հետո պետք է ուսումը շարունակեր, բայց….»: Արայիկը իրենց փոքր եղբայր և քույր ունի: Ժամկետային զինծառայող Գոռ Օհանյանն էլ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից է: Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը Fnews.am-ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդը ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: «Պայմանագրային զինծառայող էր, արդեն 4 տարի է ծառայում էր. տան ավագ որդին էր, ունի իրենց փոքր քույր և եղբայր: Շատ լավ ընտանիքից է, մայրը մեր դպրոցում մանկավարժ է, հայրն էլ հողագործությամբ է զբաղվում»: Գյուղապետը խոսելով Գոռի մասին ասաց. «Գոռը ավելի ճիշտ մեր Գոռոն, միշտ իր կատակներով էր աչքի ընկնում, գյուղում չկար մեկը, որ Գոռոյին չսիրեր, միշտ ժպիտը դեմքին, միշտ հումորով»: Իսկ մյուս զոհված զինծառայող Ռուբեն Ալեքսանյանն էլ Տաշիր քաղաքից է, նրա ծնողները Ռուսաստանում են ապրում, չորս եղբայրներ են:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որոնց արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:
«Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.)», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ շարունակելով․ - «Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:
