Գյուղում խուզարկում են տներն ու գյուղ մտնող-դուրս եկող մեքենաները
Արագածավանում ոստիկանները շարունակում են հսկել հասարակական կարգը: Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղում խուզարկվում են տներն ու Արագածավան մտնող-դուրս եկող ավտոմեքենաները: «Դե գիտեք գյուղում մարդասպանություն է տեղի ունեցել, դրա համար էլ նման հսկողություն է սահմանվել: Ավտոմեքենանները նույնպես խուզարկում են»,-ասաց գյուղապետը: Պապիկյանի խոսքով այս պահին ամբողջ գյուղն է կասկածյալ, քանի որ բացի սպանությունից գյուղում հրկիզում է կատարվել։ «Պետք է կոնկրետացվի, թե ուրիշի գույքը վնասելու համար ով պետք է պատասխանատվություն կրի, բայց դեռ չկա մեկը, որը կարող է մեղադրվել այդ արարքում»,-ասաց գյուղապետը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում սպանություն էր տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով` վիճաբանության առիթ հանդիսացել էր խոտի դեզ այրելը: Սպանված Արտյոմ Խամոյանը, նրա եղբայրը` Արման Խամոյանը և Վարդգես Գալստյանը գնացել են այժմ արդեն ձերբակալված Սեդրակ Ղազարյանի տուն և նրան մեղադրել իրենց խոտի դեզն այրելու մեջ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Սեդրակ Ղազարյանը սկսել է կրակոցներ արձակել: 3 տղամարդիկ վիրավոր վիճակում տեղափոխել են գյուղի ամբուլատորիա, որտեղ Վարդգես Գալստյանը մահացել է: Թալին քաղաքի հիվանանոցում մահացել է նաև Արտյոմ Խամոյանը:
