H1N1 վիրուսից եւս երկու կին մահացել է
H1N1 վիրուսից ևս երկու կին է մահացել: Այս մասին Fnews.am լրատվականի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Խոզի գրիպից արդեն 18 զոհ կա:
Նշենք, որ այսօր Կառավարության նիստից հետո, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է.«Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական իրավիճակով պայմանավորված իրավիճակը բարելավվում է: Ապաքինվածների 99 տոկոսն առանց առողջության համար որևէ հետագա խնդրի դուրս է գրվում հիվանդանոցներից»: Պատասխանելով դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդների երկարաձգման վերաբերյալ հարցին` նախարարը նշեց, որ մշտադիտարկումներ են իրականացվում և ընդհանուր ցուցանիշները վերլուծելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախարարությունը հանդես կգա համապատասխան առաջարկով»:Պայմանավորված սուր շնչառական վարակներով հիվանդացության, դիմելիության դինամիկայով շաբաթվա վերջին կվերլուծվի իրավիճակը և կորոշվի` հարկ կա՞ արձակուրդները ևս մեկ անգամ երկարաձգելու, թե` ոչ:
Հիշեցենք, որ արդեն 2 անգամ` մեկական շաբաթով երկարաձգվել են ձմեռային արձակուրդները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում։
Զրուցարանի խոսակցության ավարտ
