Հացադուլ նախագահական նստավայրի մոտ.
«Մանանա գրեյն» ընկերությունից 57 մլն դրամի գողությանն համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի հարազատներն այսօրվանից նախագահականի դիմաց անժամկետ հացադուլ սկսեցին։
Հացադուլ սկսած հայրը այսօր դիմեց նաև «Մանանա գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին. «Եթե դուք շահագրգռված եք և ուզում եք իրականությունը բացահայտվի, եկեք միասին կանգնենք, հանցագործներին մերկացնենք»։
Աշոտ Առուշանյանի ծնողները վճռական են տրամադրված և նախագահական նստավայրից չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչեւ իրենց որդին արդարացվի եւ ազատ արձակվի։
