1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հացադուլ. պայքարի ձև՞, թե՞ մանիպուլյացիա

Քաղբանտարկյալները, անարդար վճռով բանտարկվածները, խաբված բաժնետերերը, բազմազավակ մայրերը, այս կամ այն ցուցարարը, նախագահի թեկնածուն հացադուլ են հայտարարել... Սա մեր ամենօրյա լրահոսից մի հատված է:

Չի անցնում մեկ ամիս էլ, որ մեր իրականության մեջ հացադուլի գոնե մեկ դեպք չգրանցվի: Իրականում հացադուլը սոցիալական և քաղաքական բողոքի ամենահայտնի ձևերից մեկն է:Սովորաբար հացադուլը համարվում է հուսահատության քայլ, երբ խաղաղ պայքարի մյուս բոլոր միջոցներն արդյունքի չեն հանգեցնում: Իսկ ահա վերաբերմունքը դրա նկատմամբ այնքան էլ միանշանակ չէ: Դժվար է ասել` հացադուլը պայքարի ձև է, թե՝ այն անող անձի PR-ը:

Ի՞նչ է  հացադուլը

Հացադուլն ուտելիքից գիտակցաբար հրաժարվելն է, որով հացադուլավորը փորձում է շրջապատում տեղի ունեցող դեպքերի հանդեպ իր բողոքն արտահայտել և շրջապատողների մոտ մեղքի զգացում առաջացնել: Հացադուլը համարվում է պայքարի ոչ բռնի ձև (գոյություն ունեն նաև պայքարի բռնի ձևեր, օրինակ` փողոց փակելը):

Ըստ տեսակի՝ հացադուլը լինում է`

  • սովորական հացադուլ - հրաժարում սնունդից
  • չոր հացադուլ - հրաժարում սնունդից և ամեն տեսակ հեղուկներից
  • մասնակի - հրաժարում սնունդի որոշ տեսակներից, օրինակ՝ հացադուլավորը կարող է հրաժարվել հացից և ջրից, բայց ուտել մրգեր: Սա հացադուլի ամենամեղմ տեսակն է և հաճախ չի կիրառվում։ 

 

Պատմական ակնարկ

Հացադուլի պատմութունը հին արմատներ ունի, սակայն հայտնի չէ, թե առաջին անգամ այն որտեղ է կիրառվել: Օրինակ՝ նախաքրիստոնեական Իռլանդիայում հացադուլն անարդարության դեմ պայքարի շատ տարածված միջոց էր: Բողոքող անձը հաճախ հացադուլ էր անում անարդարություն թույլ տվածի տան մոտ: Եթե վերջինս թույլ էր տալիս, որ հացադուլ անողը մահանա, ապա դա հասարակությունում պարսավանքի էր արժանանում ու անպատվություն էր համարվում: Հնդկական աղբյուրներում հացադուլի մասին հիշատակումներ կան, որոնք վերաբերում են մ.թ.ա. 7-5-րդ դարերին:

Պատմությունից մեզ հայտնի են միայն ամենից երկար տևած հացադուլները:

Չարլզ Հայդեր, 1986 թ., ԱՄՆ -218 օր

Հայդերը պահանջում էր սպառազինության մրցավազքի դադարեցում և ԱՄՆ-ի` միջուկային զենքից հրաժարում:

Անդրեյ Սախարով, 1985 թ., ԽՍՀՄ - 178 օր

Սախարովը պահանջում է Ելենա Բոններին սրտի վիրահատության համար արտասահման մեկնելու թույլտվություն տալ: Նրա պահանջները չբավարարվեցին:

Հիլերմո Ֆիլինյաս, 2010 թ., Կուբա - 134 օր

Պահանջում էր ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Պահանջը սկիզբ էր առել քաղբանտարկյալներից մեկի մահից հետո: Հասավ իր պահանջների բավարարմանը:

Անատոլի Մարչենկո, 1986 թ., ԽՍՀՄ - 117 օր

Անատոլին պահանջում էր ազատ արձակել ԽՍՀՄ-ում բոլոր քաղբանտարկյալներին: Հասավ իր նպատակին:

Օրլանդո Սապատա Տամայո,  2009 թ., Կուբա - 85 օր

Բողոքում էր թիկնապահների կողմից կիրառվող բռնության դեմ: Պահանջները չբավարարվեցին, իսկ նա մահացավ հյուծվածության արդյունքում:

 

Ակբար Գանջի, 2005 թ., Իրան - 80 օր

Պահանջում էր իրեն ազատ արձակել: Նրան դատապարտել էին ազատազրկման՝ իրանցի չինովնիկների մասին հոդվածների շարքի համար: Հասավ իր նպատակին:

Բոբբի Սենդս, 1981 թ., Հյուսիսային Իռլանդիա - 66 օր

Պահանջում էր Հյուսիսային Իռլանդիայում կոնֆլիկտի մեղավոր դատապարտյալներին հատուկ կարգավիճակ շնորհել: Մահացավ հյուծվածությունից:

Մահաթմա Գանդի, 1948 թ., Հնդկաստան -6 օր

Պահանջում էր դադարեցնել կրոնական ապստամբությունները Հնդկաստանում: Հասավ իր նպատակին:

 

Հացադուլը՝ որպես բողոքի ձև Հայաստանում

Հայաստանում ևս բազմաթիվ են հացադուլը որպես բողոքի ձև օգտագործելու դեպքերը: Արցախյան շարժման ժամանակ հացադուլ էր սկսել Խաչիկ Ստամբոլցյանը՝ պահանջելով փակել «Նաիրիտ» գործարանը: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո բանտում հացադուլ են արել մի շարք նախկին քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Պետրոս Մակեյանը, Ռոման Մնացականյանը, Շանթ Հարությունյանը և ուրիշներ:  

2013 թվականի նախագահական ընտրություններին հացադուլ արեցին միանգամից մի քանի թեկնածուներ: «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով ԳԱԱ շենքի մոտ հացադուլի նստեցԱնդրիաս Ղուկասյանը:

ԿԸՀ դիմաց 1 օրով հացադուլ արեց թեկնածու Արամ Հարությունյանը:

Նույն թվականին հացադուլ հայտարարեց նաև Պարույր Հայրիկյանը: Հացադուլը տևեց 3 ժամ: Սա Հայաստանի պատմության մեջ ամենակարճատև հացադուլն էր:

Հայ հայտնի հացադուլավոր է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հացադուլ է հայտարարել մի քանի անգամ: Նրա հացադուլները միշտ համընկնում էին Մեծ պահքի շրջանին, և գուցե դա էր պատճառը, որ հասարակությունը և իշխանությունները նրա հացադուլին լուրջ չէին վերաբերվում: 

Երեկ էլ իր հացադուլի մասին է հայտարարել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա պահանջում է, որ «այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ Բաղրամյան 26 շարժվելուց կարողանանք դիմագրավել ոստիկանական պատնեշին»:

Հիշեցնեմ, որ Դավիթը հացադուլ էր հայտարարել նաև անցյալ տարի ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև՝ պահանջելով Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտումը ու մեր երեք սպանված օդաչուների դիերի վերադարձը։ 

Davit Sanasaryan starts a hunger strike in front of OSCE Office

Հացադուլը՝ որպես պայքարի ձև, իր մեջ պայքարի ուղղությունը գլոբալ խնդրից դեպի անձ շեղելու վտանգ է պարունակում: Հասարակության ուշադրությունը սևեռվում է դեպի հացադուլավորի առողջական խնդիրները, և բուն պայքարը երկրորդ պլան է մղվում: Այնպես որ, հացադուլի միջոցով հերոսանալուց առաջ լավ մտածեք:

 

Անի Հակոբյան

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan