Հացադուլի մեջ գտնվող Աշոտ Առուշանյանի հարազատները հրաժարվել բուժօգնությունից
Yerkir.am-ը գրում է. 3 տարի կալանքի տակ գտնվող և 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Առուշանյանի հայրը, մայրը, եղբայրը և հորեղբայրն արդեն տասն օր շարունակ հացադուլ են անում ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Իսկ այսօր էլ հրաշարվել են բուժօգնությունից:
Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտի մայրը` տիկին Անահիտը հայտնեց, որ ծայրահեղ այդ քայլին դիմել են` հույս ունենալով, որ գոնե այս դեպքում որևէ արձագանք կլինի նախագահի կողմից. «Տեսնենք, թե խնդրին ինչ լուծում են տալու»:
Արդեն իսկ նրանք առողջական խնդիրներ ունեն. արյան ճնշումը տատանվում է: Իսկ երեք հացադուլից ստիպված հրաժարվել են Աշոտի հորաքույրն ու հորեղբոր կինը` նորից առողջական խնդիրների պատճառով:
«Արդեն տասն օրէ հացադուլի մեջ են, բացի լրագրողներից որևէ մեկը չի մոտեցել: Տեղեկացա, որ ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանն է մոտեցել, հետաքրրքվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Նա հայտնեց նաև, որ արդեն իսկ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել են վճռաբեկ ատյանին, սակայն դեռևս նորություն չկա որևէ որոշման վերաբերյալ: Իսկ այն հարցին, թե արդյոք որևէ հույս կա Վճռաբեկ դատարանի հետ կապված, Լ. Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, իմ առաջ քաշած հարցերի պատասխանները կհետաքրքրեն վճռաբեկ դատարանի դատավորներին: Եվ մյուս կողմից, դա միակ սպառման միջոցն է` Եվրոպական դատարան դիմելու համար»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
