«Հաջորդ տարվա համար մեր կարեւորագույն հարցերից մեկն էլ բանտային առողջապահությունն է»
Տարեվերջյան ասուլիսի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունը որեւէ լիազորություն չունի վերանայել ցմահ դատապարտյալների գործերը։
«Ցմահ դատապարտյալների հարազատների նամակների այն կետերով, որոնց մասով արդարադատության նախարարությունը պատասխանատու է՝ պահման պայմաններ, տեսակցություններ, դրանց անդրադարձ եղել է։ Մենք բոլորս կհաջողենք, երբ ամեն մարդ կզբաղվի իր հարցով։ Երբ գործերի վերանայում են պահանջում, մենք որեւէ լիազորություն չունենք»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում արդարադատություն կա, սակայն շատ խնդիրներ ունի, որոնց լուծման համար պատասխանատու են բոլորը։
Ինչ վերաբերում է քրեակատարողական ոլորտին, ապա Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, ամեն ինչ պետք է անել, որ անձին ազատությունից զրկելը չնշանակի զրկանքներ կրել պահման վայրում։
Տարեվերջյան ասուլիսի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունը որեւէ լիազորություն չունի վերանայել ցմահ դատապարտյալների գործերը։ «Ցմահ դատապարտյալների հարազատների նամակների այն կետերով, որոնց մասով արդարադատության նախարարությունը պատասխանատու է՝ պահման պայմաններ, տեսակցություններ, դրանց անդրադարձ եղել է։ Մենք բոլորս կհաջողենք, երբ ամեն մարդ կզբաղվի իր հարցով։ Երբ գործերի վերանայում են պահանջում, մենք որեւէ լիազորություն չունենք»,- ասաց Հովհաննիսյանը։
Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև 20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված եւ 15 օր անց հիվանդանոցում մահացած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին. Նա վստահեցրեց, որ նրա համար արդարադատության նախարարությունն ամեն ինչ արել է:
«Հաջորդ տարվա համար մեր կարեւորագույն հարցերից մեկն էլ բանտային առողջապահությունն է։ Առհասարակ, մենք ցանկացած դեպքի մասով բացթողումները վեր ենք հանում ու փորձում լուծում տալ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
