ՀԱԿ-ի՝ ընտրությունների օրը փոխելու ստորագրահավաքին միացել է 16 պատգամավոր
«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը երեկ խորհրդարանում ստորագրահավաք էր սկսել՝ ԱԺ ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Ձևաթուղթն առնվազն 27 պատգամավոր պիտի ստորագրի, հակառակ դեպքում ՍԴ դիմել ՀԱԿ-ը չի կարող:
Լրագրողների հետ զրուցում խմբակցության անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ այս պահին բանակցությունները պատգամավորների հետ շարունակվում են:
«16 ստորագրություն արդեն ունենք և խոստումներ կան, որ այսօր կամ վաղը կստորագրեն»,- մանրամասնեց նա:
