Հակակոռուպցիոն հոլովակ՝ «Ոչխարավարություն»
Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, մի շարք երկրներում գործող Transparency International գրասենյակների հետ համատեղ, մեկնարկել է «Ժամանակն է սթափվե՛լ» քարոզարշավը, որի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում: Քարոզարշավի շրջանակներում հայտարարված մրցույթում ստեղծվել են անիմացիոն 2 տեսանյութ, որոնք արժանացել են ԹԻՀԿ-ի կողմից շնորհված խրախուսական պարգևի և մրցանակի: Տեսանյութերի նպատակն է ձևավորել անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, ինչով պայմանավորված են մեր երկրում առկա անարդարությունն ու անօրինականությունը: «Ոչխարավարություն»` այս տեսանյութը հաղթող է ճանաչվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Ժամանակն է սթափվե՛լ» անիմացիոն մրցույթում: Հեղինակն է Արման Յարալյանը: «Փոքրիկ իշխանի ճանապարհորդությունը Հայաստան»՝ այս տեսանյութն արժանացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Ժամանակն է սթափվե՛լ» անիմացիոն մրցույթի խրախուսական պարգևին: Հեղինակն է Արսեն Անտոնյանը:
