Հակառակորդի ակտիվության նպատակը «ադրբեջանական աշուն» չթույլատրելն է. Դավիթ Բաբայան
Երկու օր է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, կան վիրավորներ թե' զինծառայողների, թե' խաղաղ բնակիչների շրջանում: Սահմանային լարվածության մասին Yerkir.am-ի հետ զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ես, ընդհանրապես, կարծում եմ, և այդպես էլ կա, որ հակառակորդը չի տարբերակում Հայաստանի ու Արցախի սահմանները: Այս պահի դրությամբ` ավելի լարված են Հայաստանի սահմաները: Սա մենք դիտարկում ենք որպես ոտնձգություն հայոց պետության, հայոց պետականության դեմ: Եվ կապ չունի` Արցախի հատվածում է, Տավուշի հատվածում է, թե` Նախիջևանի: Հակառակորդը դիմում է սադրիչ գործողությունների, դա նրա ապրելակերպն է: Եվ չես կարող առանձնացնել մեկ կոնկրետ հատված ու ասել, թե այդ պահին է նա ակտիվանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Թեև հակառակորդը սադրանքների է դիմում թե' սովորական, թե' Արցախի ու Հայաստանի համար կարևոր օրերին, այնուամենայնիվ, Դավիթ Բաբայանի խոսքով, կան որոշ հանգամանքներ, որոնք փոքր-ինչ ավելի ակտիվ են դարձնում հակառակորդին: Դրանից առաջինը, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանում ընտրությունների տարի է:
«Այս տարի ընտրություններ կլինեն Ադրբեջանում, և ըստ երևույթին, այնտեղ ներքին վիճակը շատ լուրջ է: Հետապնդում են մարդու իրավունքների պաշտպաններին, ներքաղաքական ահավոր իրավիճակ է այնտեղ` ձերբակալություններ: Հատկապես արաբական գարուններից հետո, բոլորը հասկանում են, որ հնարավոր է մի փոքր առիթ, և իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Իսկ դա կարող է բերել, այսպես կոչված, «ադրբեջանական աշունի», որը կարող է ավելի վատ վերջաբան ունենալ, քան արաբական գարունները: Դրա համար փորձ է կատարվում շեղել հանրության ուշադրությունը:
Մանրամասները՝yerkir.am-ում
