Հակառակորդի արձակած գնդակից վնասվել է Բերքաբերի բնակչի ավտոմեքենան
Հակառակորդի արձակած գնդակից փետրվարի 3-ին վնասվել է Տավուշի մարզի Բերքաբերի բնակչի ավտոմեքենան:
«Հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել, որի հետևանքով տուժել է Բերքաբեր գյուղի բնակչի ավտոմեքենան: Վիրավորներ չկան:
Արձանագրվել են անկանոն բնույթի կրակոցներ, որոնց արդյունքում վնասվել է ավտոմեքենան»,-տեղեկացրին նախարարությունից:
