1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հակառակորդի դիվերսիայի ժամանակ հերոսաբար զոհված Զորիկ Գևորգյանի մոր խոսքերը նրա ծննդյան օրը

Այսօր հակառակորդի դիվերսիայի ժամանակ հերոսաբար զոհված Զորիկ Գևորգյանի ծննդյան օրն է:

Ես երկար նայում եմ լուսանկարին և փորձում կռահել նրա պատմությունը: Զինվորականների լուսանկարներ շատ եմ տեսել, բայց այս մեկը… Կանաչ դաշտում խոշոր, գեղեցիկ տառերով փորագրված «ՄԱՄԱ» բառը շատ բան է պատմում սպայի և մոր մտերմության, սիրո մասին… Մնացյալը լրացնում է բարի ու անմիջական ժպիտը… Լուսանկարը խոսում է հայ սպայի վեհության, նրա մարդկային նկարագրի ու որդիական խոնարհության մասին… Այնուամենայնիվ, զանգահարում եմ մորը` տիկին Հերմինեին, թեև ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անհամբերությամբ էինք սպասում Զորիկիս ծնունդին. մեր առաջին երեխային կորցրել էինք, երբ ընդամենը երկու տարեկան էր: Զորիկի ծննդյան օրը մեր ընտանիքի ամենաերջանիկ օրն էր` ուրախ էինք, հրճվում էինք: Փոքրիկի համար անուն դեռ չէինք ընտրել… Պապիկը եկավ հիվանդանոց, ասաց, որ պիտի գնա ծննդականն ստանալու ու ինձ պատվիրեց, որ երեխայի անունը որոշեմ: Նա չգիտեր, որ ես արդեն որոշել էի. շարժման տարիներն էին, և ես էլ հիացած էի Արցախի ազատագրման ջատագով, առաջամարտիկ, մտավորական Զորի Բալայանով: Ուզում էի, որ իմ որդին նրա նման խելացի, ճանաչված, հայրենասեր ու քաջ մարդ մեծանա… Հայկական անվանագրքում Զորի անունը չգտա, ուստի ընտրեցի Զորիկը…


Ես շատ ուշադիր էի նրա նկատմամբ… Դողում էի նրա վրա` հանկարծ երեխայիս ոտքը քարին չառնի… Երբեք վրան չեմ բարկացել, բարձր ձայնով հետը չեմ խոսել… Ախր նա առիթ էլ չէր տալիս… Երբեք առավոտյան չեմ արթնացրել, ավելին` այնքան վաղ էր արթնանում, որ հասցնում էր դասի գնալուց առաջ մինչև Կամակատարի մատուռը վազել: Մայր ու որդի շատ մտերիմ էինք, ամեն ինչից զրուցում էինք, ամեն ինչի մասին պատմում էր ինձ, անկեղծանում, խորհուրդ էր հարցնում… Ուզում էի` պատմաբան դառնա, ախր շատ էր հետաքրքրվում մեր ժողովրդի անցյալով, պատմությունով… Բայց հանկարծ 8-րդ դասարանում Զորիկը որոշեց, որ զինվորական է դառնալու… Ես դեմ էի… Մեր տանը զինվորականներ էին ամուսինս, եղբայրս, եղբորս որդին: Ասացի` «Թող գոնե քեզ չսպասեմ…»: Թղթերը տարավ ռազմական ինստիտուտ, քննությունները հանձնեց ու զանգեց, թե՝ «Մա՛մ ջան, շնորհավորի՛ր, ընդունվել եմ… Մի՛ նեղացիր, սա իմ կյանքի ուղղությունն է…»:

Անհանգստանում էի՝ կհարմարվի՞ … Մի օր, որ զանգեց, հարցրի՝ «Հո շատ խիստ չե՞ն»: Կատակեց. «Մա՛մ ջան, հաստատ քեզանից պահանջկոտ չեն…»:

Անհանգստանում էի, երբ դիրքեր էր բարձրանում… Ասում էր. «Մի՛ մտածիր, ինձ բան չի պատահի` քո օրհնանքն ու աղոթքը ինձ կպահպանեն»: Մի օր էլ այդ լուսանկարն ուղարկեց (տե՛ս` առաջին էջ): Գրել էր. «Մա՛մ ջան, իմ մասին չմտածես, ես մենակ չեմ, տե՛ս` ամեն տեղ դու ինձ հետ ես»… Անընդհատ կրկնում էր. «Մա՛մ ջան, ես՝ ոչինչ, մենակ թե խոխեքիս (այդպես էր խոսում իր զինվորների մասին) բան չպատահի…»: Սիրով, ջերմությամբ, հիացմունքով էր խոսում իր զինվորների մասին: Այդ տղաներից մեկը` կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը, Զորիկիցս մի քանի օր հետո հոսպիտալում մահացավ. նա մինչև վերջ իր հրամանատարի կողքին է եղել: Զորիկս շատ լավ էր ճանաչում իր զինվորներին:

…Ես շատ էի նրա վրա դողում, շատ էի սիրում, շատ էի կապված ու հիմա շատ եմ կարոտում: Ինձ մի բան է մխիթարում` նա հիմա մենակ իմը չէ, իր ժողովրդինն է, այն ժողովրդինը, որին շատ էր սիրում… Ես հպարտ եմ իմ հերոս զավակով…
Աղբյուրը՝ Լրագրող 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan