Հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են. Արծրուն Հովհաննիսյան
«Արդեն երրորդ-չորրորդ օրն է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են, այդ թվում նա ականանետերից»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անցնող գիշեր նաև Տավուշի մարզի ուղղությամբ են եղել կրակոցները: Ա. Հովհաննիսյանի խոսքով, ցերեկային ժամերին ընդհանուր առմամբ իրադրությունը հանգիստ է լինում:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունը, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ միգուցե պետք է կապել տոների հետ, բայց դժվար է կոնկրետ մեկ պատճառ նշել:
